Ռուսաստանի էկոնոմիկայի արդյունաբերական հատվածում 2007-ին հատկապես աչքի է ընկել ավիացիոն ճյուղը: Լայն աշխատանքներ են տարվել տեղական միջին մայրուղային ինքնաթիռի թողարկման համար, որն իրականացնում է «Սուխոյ» ընկերությունը: Նրա գլխավոր տնօրեն Սերգեյ Պողոսյանը վստահ է, որ մոտակա ժամանակներս կսկսվեն օդանավի փորձնական թռիչքները:
Նման տարածաշրջանային ինքնաթիռի ստեղծման ծրագիրն արժե 1,4 միլիարդ դոլար, իսկ 95 տեղանոց մեկ ինքնաթիռի բազային տարբերակըՙ 28 միլիոն:
Հայաստանը եւս պատրաստվում է գնել նման ինքնաթիռներ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա