Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Գրքի մեկնություններ» մատենաշարի երրորդ գիրքը` Հայ եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` Ներսես Լամբրոնացու «Մեկնություն հավատամքի եւ Հայր մերի» ընդհանուր վերնագրով երկու երկերը, որոնք աշխարհաբարի է վերածել Սեդա Ստամբոլցյանը: Գիրքը հրատարակվել է հովանավորությամբ տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների:
Գիրքը մեծ արժեք ունի ինչպես հայ մեկնողական գրականությամբ հետաքրքրվողների եւ այն ուսումնասիրող մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար: