«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆ Է

Միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Այսպիսին են գերմանական «Box Sport» ամսագրի հարցման արդյունքները: Աբրահամը վաստակեց 886 միավորՙ 286-ով առաջ անցնելով գերծանր քաշային կարգում IBF-ի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյից: Հաջորդ տեղերում են Զոլթ Էրդեին, Ֆելիքս Շտուրմը եւ Սեբաստիան Սիլվեստրը:

«Այն բանից հետո, երբ Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում կոտրեցի ծնոտս, չէի պատկերացնում, թե ինչպիսին կլինի վերադարձս ռինգ: Սակայն աշխարհի չեմպիոնի տիտղոսի երեք հաջող պաշտպանությունները 2007-ն ինձ համար հաջողակ տարի դարձրին: Այս մրցանակով հիանալի եզրափակվեց տարին: Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել գերմանացի երկրպագուներիս ինձ աջակցելու համար», նշել է Արթուր Աբրահամը:

Արթուրի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Նա արդեն 5-րդ անգամ է նման պատվի արժանանում: «Շատ մեծ պատիվ է 5-րդ անգամ անընդմեջ լավագույն մարզիչ ճանաչվել: Այս մրցանակը ինձ համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ մրցակցությունը զգալիորեն աճել է: Ուրախ եմ, որ գերմանացի մարզասերները բարձր են գնահատել աշխատանքս», նշել է Վեգները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4