«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է շախմատի միջազգային 17-րդ մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում են Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարը դասվում է ՖԻԴԵ-ի 17-րդ կարգին: Գաբրիելն իր վարկանիշով (2673) զիջում է միայն չին գրոսմայստեր Յու Վանգին (2703), իսկ Մովսիսյանը երրորդ վարկանիշն ունի (2670):

Պամպլոնայի մրցաշարն անցկացվում է 1990-ից: Առաջին երկու մրցաշարերում հաղթող է ճանաչվել Լեոնիդ Յուդաշինը: Առավել հաճախՙ 3 անգամ (1994, 1998, 2006-ին) հաջողությունն ուղեկցել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Տարբեր տարիներին գլխավոր մրցանակին արժանացել են նաեւ Խորդի Մագեմը (2 անգամ), Ժոյել Լոթյեն, Զոլթան Ալմազին, Միգել Իլյեսկասը (2 անգամ), Նայջլ Շորթը, Վիկտոր Բոլոգանը, Ռուստամ Կասիմջանովը, Բորիս Գելֆանդն ու Ռուսլան Պոնոմարյովը:

Անսպասելիորեն Գաբրիել Սարգսյանը շատ անհաջող է մեկնարկել մրցաշարումՙ կրելով երկու անընդմեջ պարտություն: Մեկնարկային տուրում նա պարտվեց Ալեքսանդր Բելյավսկուն, ապա զիջեց Մաքսիմ Ռոդշտայնին: Գաբրիելը միակ մասնակիցն է, որ միավոր չի վաստակել:

Սերգեյ Մովսիսյանը մեկնարկեց երկու ոչ-ոքիով: Նա միավորը կիսեց Բայադուր Ջոբավայի եւ Ալեքսանդր Բելյավսկու հետ: Առաջատարն իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոն է, որը հաղթել է Իբրահիմ Խամրակուլովին եւ Բայադուր Ջոբավային: 1,5-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում Ալեքսանդր Բելյավսկին ու Մաքսիմ Ռոդշտայնը: Մեկ միավոր ունեն Յու Վանգն ու Սերգեյ Մովսիսյանը, կեսական միավոր են վաստակել Իբրահիմ Խամրակուլովն ու Բայադուր Ջոբավան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4