«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ «ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ»

Տարածվել է Հայաստանի առաջին նախագահի կոչըՙ ուղղված հանրապետության քաղաքացիներին: Տեր-Պետրոսյանը նշում է, որ իրավապահ մարմինները իր կողմնակիցներին կանչում, ահաբեկում եւ սպառնում են իրեն աջակցելու եւ հանրահավաքներին մասնակցելու համար: Առաջին նախագահը նշում է, որ այդօրինակ գործողությունները վաղ թե ուշ դառնալու են հատուկ քննության առարկա եւ պատասխանատուները կանգնելու են դատարանի առաջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կողմնակիցներին կոչ է անում. «Մի՛ ենթարկվեք իշխանությունների կամայականություններին, մի՛ արձագանքեք իրավապահ մարմինների ապօրինի կանչերին»: Տեր-Պետրոսյանը հորդորում է իր կողմնակիցներին իրավապահ մարմիններ ներկայանալ միայն գրավոր ծանուցում ստանալու դեպքում, միաժամանակ առաջարկելով կրկնօրինակել դրանք (ծանուցագրերը) եւ ուղարկել առաջին նախագահին սատարող շարժման գրասենյակ: Իր կոչը Լեւոն Տեր-Պետրոսյանը ավարտել է` «սա եթե կուզեք, համարեք իմ առաջին, առայժ ոչ պաշտոնական հրամանագիրը» բառերով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4