«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ

1992-ի ամռանը աղետի (երկրաշարժ) գոտուց, Եգիպտոսի Ռամկավար կուսակցության հրավերով, շուրջ երեսուն երեխաներ էինք տարել, որոնք եւ հանգրվանել էին համանուն կուսակցության տարածքում, ռոմանտիկՙ վրանների տակ: Ընդունումը եւ վերաբերմունքը գեր-գերազանց էր: Արժանացանք նաեւ եգիպտահայ մյուս կուսակցությունների բարությանն ու ուշադրությանը: Եվ ուր էլ որ գնայինք (մեզ շատ տեղեր տարան), մեզ միշտ ուղեկցում էր պրն Թերզյանըՙ իր անչափ ուշադիր վերաբերմունքով եւ բարեհամբույր ժպիտով ու մեկիկ-մեկիկ հետաքրքրվում յուրաքանչյուրիս հալ ու քեֆով: Համոզված եմ, որ միակը չէինք, որ արժանանում էինք նրա (եւ ոչ միայն) հոգատար վերաբերմունքին, քանզի վստահ էինք, որ այն պրն Թերզյանի մեծ սրտիՙ բնավորության գիծն էր: Հույսով եմ, որ այն ժամանակվա երեխաներից, հիմա արդեն մեծացած, պիտ հիշեն (եւ կարձագանքեն) եգիպտահայ համայնքի պայծառ ընդունելությունն ու մարդկային վերաբերմունքը, որի մեջ իր մեծ բաժինն ուներ այժմ արդեն ԿԱՀԻՐԵԻ ՀԲԸՄ-Ի ՊԱՏՎՈ ՆԱԽԱԳԱՀ պրն Պերճ Թերզյանը, որի առթիվ էլ ջերմ շնորհավորում եմ նրան, ցանկանալով միշտ թեժ պահել հայրենասեր սրտի կրակն ու ոգին, նաեւ քաջառողջություն:

Հարգանքներովՙ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4