«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հաղորդել են, որ հայկական մշակույթի օրերին մասնակցելու նպատակով Չինաստանում է գտնվում հայկական պատվիրակությունը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Պեկինում պատվիրակությանը ընդունել է Չինաստանի մշակույթի նախարար Սուն Ծյաճենը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկու երկրների թանգարանային, գրադարանային, ազգային նվագարանների, կինոյի, թատրոնի եւ արվեստի այլ ոլորտների հաստատությունների միջեւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Նշվել է, որ հաջորդ տարի Հայաստանում կանցկացվեն չինական մշակութային միջոցառումներ: Պեկինի մայրաքաղաքային գրադարանում բացվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը, իսկ դեկտեմբերի 25-ի երեկոյան տեղի է ունեցել Չինաստանում հայ մշակույթի օրերը ազդարարող հայ կատարողների գալա-համերգը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4