Իսպանիայի Պամպլոնա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում կայացավ 3-րդ տուրը: Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը վաստակեցՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան Սերգեյ Մովսիսյանի հետ: Խաղաղ ելք ունեցան նաեւ Բելյավսկի-Վալյեխո, Ջոբավա-Վանգ մրցախաղերը: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Իբրահիմ Խամրակուլովը, որը պարտության մատնեց Մաքսիմ Ռոդշտայնին:
3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Ֆրանցիսկո Վալյեխոն: Նրան հետապնդում է Ալեքսանդր Բելյավսկին (2 միավոր): 1,5-ական միավորով հաջորդ տեղերում են Սերգեյ Մովսիսյանը, Իբրահիմ Խամրակուլովը, Մաքսիմ Ռոդշտայնն ու Յու Վանգը: Մեկ միավոր ունի Բայադուր Ջոբավան, իսկ Գաբրիել Սարգսյանը կես միավորով եզրափակում է աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ