Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում ենՙ Հռոմի կաթոլիկ, Հույն ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւորականները: Անհամաձայնությունը կողմերի միջեւ առաջացել էր, երբ Հայ առաքելական եւ Ուղղափառ եկեղեցիներում նշվող Սուրբ Ծննդյան տոնից առաջ տաճարը մաքրելու ժամանակ հույներից ոմանք անցել են Հայ եկեղեցու տնօրինած տարածքը: Հաղորդվում է, որ ծեծկռտուքին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ հույներ եւ երեք տասնյակ հայեր: Պաղեստինցի ոստիկաններին հաջողվել է մահակների եւ վահանների օգնությամբ իրարից բաժանել կռվողներին: Չորս մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել: