Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական եկեղեցու հայրեր» մատենաշարի հերթական գիրքը` Ընդհանրական եկեղեցու ամենանշանավոր հայրապետներից Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայության» երկը` հին հունարենից թարգմանությամբ Սիմոն Կրկյաշարյանի: Գիրքը հրատարակվել է հովանավորությամբ տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների:
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու մատենագրական ժառանգության առանցքային աշխատությունը` «Կոչումն ընծայության» կամ «Հաղագս երախայից» ճառերի ժողովածուն, կարեւորագույն աղբյուր է վաղ քրիստոնեական եկեղեցու դավանանքի ու պաշտամունքի ուսումնասիրության համար: