Վլադիմիրում ավարտվեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Բիկովայի հուշամրցաշարը: Հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Լիլիթը 1-2-րդ տեղերը բաժանեց ուկրաինացի գրոսմայստեր Նատալյա Զդեբսկայայի հետ: Մեր մյուս շախմատիստուհին` Սիրանուշ Անդրեասյանը 4,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ