Մեկօրյա հանգստից հետո Պամպլոնայի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Գաբրիելը վաստակեց մեկ միավոր, իսկ Վալյեխոն 3 միավորով գլխավորում է աղյուսակը: Առաջատարին կես միավոր է զիջում Ալեքսանդր Բելյավսկին, որը եւս խաղաղ դաշն կնքեց Յու Վանգի հետ պարտիայում: Սերգեյ Մովսիսյանը Յու Վանգի, Բայադուր Ջոբավայի եւ Մաքսիմ Ռոդշտայնի հետ վաստակել է 2 միավոր: Նա եւս պարտիան ավարտեց ոչ-ոքի Մաքսիմ Ռոդշտայնի հետ: Միակ հաղթանակը տոնեց Բայադուր Ջոբավան` պարտության մատնելով Իբրահիմ Խամբակուլովին:
5-րդ տուրում Գաբրիելը սպիտակներով կմրցի Յու Վանգի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Ֆրանցիսկո Վալյեխոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ