«Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագրի պաշտոնը
«Ազգին» հասած լուրերի համաձայն, անցած տարվա վերջին «Ժամանակ-Երեւան» պարբերականի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը մեկ տարի առաջ 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվելՙ կեղծված փաստաթղթերով զինծառայությունից խուսափելու համար, իր մոտ է կանչել թերթի ողջ անձնակազմին ու մանրամասն հանձնարարականներ տվել: Երեկ տեղեկացանք, որ «Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագրի պաշտոնում Արմինե Օհանյանին կփոխարինի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր 1990-1997-ին, այնուհետեւ 2002-2003-ին «Օրրան» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր Այդին Մորիկյանը: Ինչպես հայտնեց Ա. Օհանյանը, այդ փոփոխությունը կատարվել է թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ: Ասում են, որ պատճառը այդ թերթում լույս տեսած հակատերպետրոսյանական մեկ-երկու հոդվածներն են եղել:
Մ. Մ.