«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՇՏԱԲՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, նախագահության թեկնածուներն արդեն ձեւավորել են իրենց նախընտրական շտաբները եւ նշանակել դրանց ղեկավարներին: «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի շտաբը կղեկավարի կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, Վահան Հովհաննիսյանի շտաբը կղեկավարի Արմեն Ռուստամյանը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինը` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի շտաբը կգլխավորի կուսակցության անդամ Կարապետ Հակոբյանը, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանինը` Հեղինե Բիշարյանը, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանինը` Հովիկ Աբրահամյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանինը` Վալերի Սարգսյանը: Արման Մելիքյանը հրաժարվել է նախընտրական շտաբ ձեւավորելուց: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի շտաբի պետ է ընտրվել «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը, որն ունենալու է 5 տեղակալ, որոնք ներկայացնելու են այն կուսակցությունները, որ սատարում են Վազգեն Մանուկյանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4