Երեւանի քաղաքային շտաբի պետ է նշանակվել հայտնի գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների շտաբի պետ է նշանակվել Դավիթ Առաքելյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների շտաբի պետ` Տիգրան Տեր-Պետրոսյանը, Շենգավիթում` Սուրեն Աբրահամյանը, Մալաթիա-Սեբաստիայում` Վահագն Խաչատրյանը, Աջափնյակ-Դավթաշենում` Ռաֆիկ Մկրտչյանը, Արաբկիրում` Արամ Մանուկյանը, Քանաքեռ-Զեյթունում` Մանուկ Գասպարյանը, Նոր Նորքում` Պարգեւ Օհանյանը, Ավանում` Հովհաննես Իգիթյանը: Առաջին նախագահի կենտրոնական շտաբը տեղակայվելու է Կորյունի 19ա հասցեում: Երեւանի կենտրոնական քաղաքային շտաբը տեղակայվելու է «Այրարատ» կինոթատրոնում: Հայտնի է դարձել, որ Տեր-Պետրոսյանի շտաբներ են ձեւավորվել նաեւ հանրապետության բոլոր մարզերում: Կենտրոնական շտաբի պետ է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը, իսկ շտաբի կազմում ընդգրկվել են Արամ Զավենի Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, «Այլընտրանքի» անդամ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Մանուշակ Պետրոսյանը եւ Աշոտ Սարգսյանը: