«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱ Է ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ»

Նարեկացի արվեստի ինստիտուտը հրապարակ է հանել ճանաչված երգահան Կոնստանտին Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» նոր խտասկավառակը` գրավիչ արտաքինով եւ ընդգրկված ստեղծագործությունների կատարողական բարձր մակարդակով, տեղեկացնում է Արիս Սեւակը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 15-ի համարում:

Ստեղծագործություններից շատերը պրոֆեսիոնալ մակարդակով նախկինում չեն հնչել: Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ Երեւանի երաժշտանոցի «Կոմիտաս» երգչախմբի կատարումները, ըստ հաղորդագրության, ուղղակի ցնցող են:

Հնչում են այնպիսի սիրված երգեր, ինչպիսիք են «Տիրամայրը», «Հայաստանը», «Մեր ազգի սիրտ` Արարատը» եւ այլն:

Խտասկավառակի ներկայացման շնորհանդեսները Բոստոնում եւ Ռոդ Այլենդում մեծ հետաքրքրություն են առաջացրել:

«Հայտնի ժողովրդական երգերի ձեր ուրույն մշակումները գեղարվեստական նոր մակարդակով են ներկայացված այստեղ, իսկ ձեր սեփական ստեղծագործությունները հարազատ արտահայտություններն են ձեր նուրբ, զգայուն եւ նշանակալի տաղանդի», գրել է այդ առթիվ Հայաստանյան եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արք. Պարսամյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4