«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ ԱՆԺՈՅԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հետաքրքրական է, թե ինչպես Ամանորը դիմավորեցին Երեւանի գիշերային թիթեռնիկները: Շատերի համար դժվար է պատկերացնել, թե խոսքն ինչի մասին կարող է լինել ընդհանրապես: Պարզվում է` մարմնավաճառների մի քանի շերտեր կան, ըստ այդմ էլ կարելի է եզրակացնել, թե որ տեսակի մարմնավաճառներն ինչպես անցկացրին իրենց Ամանորը: Օրինակ, Անժոն, որ «Ռոսիա» տոնավաճառի հարեւանությամբ իր մշտական տեղն ու իր ասելով` յոթ տարվա ստաժ ունի այդ գործում, Նոր տարին այնքան էլ լավ չի անցկացրել: Նախ դժգոհեց, որ մի կողմից ձմեռն է իրենց գործին խանգարում, մյուս կողմից էլ «օպերներն» են միջամտում:

Սակայն այլ կերպ ներկայացրեց «էլիտար» մարմնավաճառների ապրելակերպն ու նույնիսկ վերջիններիս անցկացրած Նոր տարին. «Էդ էլիտարները էնքան հարուստ են, որ իրենց սեփական մեքենաներն ու կլիենտներն ունեն: Նրանք մեզ նման էս ցրտին, ղիամաթին դրսերը չեն կանգնում: Դեպուտատների ու նախարարների հետ են տալիս-առնում: Մինիմումը 200 դոլար ժամում աշխատում են: Հիմա դրանց տները որ գնաս, կարող ա Ձմեռ պապ դարձած մի դեպուտատի հետ նստած Նոր տարի են անում»:

Իսկ թե ընդհանրապես ովքեր են լինում Անժոյի Նոր տարվա հյուրերը, հնչեց հետեւյալ պատասխանը. «Մենք էլ սովորական մարդկանց նման Նոր տարի ենք անում: Ճիշտ ա, շենքում շատերի հետ չենք շփվում, բայց մենք էլ ենք հյուրեր ունենում: Չնայած ընենց տարի էլ է էղել, որ սաունաներում կամ էլ հյուրանոցներում ենք եղել»:

Անժոն դժգոհում էր նաեւ դոլարի տատանումներից: Մարմնավաճառների մեծ մասն ԱՄՆ դոլարներով է վարձատրվում: Իսկ թե ինչ կցանկանար Անժոն եկող տարվան, ասաց. «Թող տարին աղքատներին էնքան փող բերի, որ մեր նմանները էս ցրտին փողոցներում չթափառեն»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4