2008-ի հունվարի 6-ին վախճանվել է մարզական լուսանկարիչ-լրագրող Արտյոմ Տիգրանի Հեքեքյանը: Նա ծնվել է 1927-ի ապրիլի 5-ին Դոնի Ռոստովում: 1951-ին տեղափոխվել է Երեւան եւ զբաղվել լուսանկարչությամբ: Թղթակցել է հանրապետական մի շարք թերթերի, 1956-1966-ին աշխատել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում:
1956-ի ԽՍՀՄ ժողովուրդների անդրանիկ սպարտակիադայում Հայաստանից առաջին մարզական լուսանկարիչ-թղթակիցն է եղել, որ լուսաբանել է այդ մրցումները: Արտյոմ Հեքեքյանը համարվում է հանրապետության առաջին մարզական լուսանկարիչներից մեկը:
Հուղարկավորությունըՙ հունվարի 8-ին, ժամըՙ 11.30, Կիեւյան 11ա-53 հասցեից: