«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ԱՌԱՋԻՆԸ ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ

Մրցաշրջան-2008-ում հայ մարզիկներից առաջինը մրցասպարեզ դուրս կգան շախմատիստները: Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կտրվի շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնության մեկնարկը: Մրցավեճի կբռնվեն Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Քոթանջյանը, Արման Փաշիկյանը, Արսեն Եղիազարյանը, Տիգրան Նալբանդյանը, Արա Մինասյանը, Լեւոն Բաբուջյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Ինչպես տեսնում եք, մեր ուժեղագույն շախմատիստներից բացակայում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը մասնակցելու են հունվարի 11-ին հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում կայանալիք ավանդական մրցաշարին: Լեւոնը հանդես է գալու ուժեղագույնների, իսկ Գաբրիելը` «B» խմբում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4