Հունվարի 4-ին եւ 6-ին Կահիրեի եւ Ալեքսանդրիայի օպերայի դահլիճներում համերգներով հանդես է եկել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:
Կահիրեում կայացած համերգին ներկա էին Եգիպտոսի վարչապետը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, բազմաթիվ նախարարներ ու օտարերկրյա դեսպաններ:
Ալեքսանդրիայում Շառլ Ազնավուրի համերգն անց է կացվել Եգիպտոսի մշակույթի նախարարի, տուրիզմի նախարարի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանի հովանավորությամբ:
Հունվարի 5-ին Ալեքսանդրիայում Հայաստանի դեսպանի անունից կազմակերպվել է պաշտոնական ճաշկերույթ` ի պատիվ Շառլ Ազնավուրի, որին ներկա էին Ալեքսանդրիայի նահանգապետը եւ բազմաթիվ հյուրեր:
Հունվարի 6-ին Շ. Ազնավուրը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Ալեքսանդրիայի հայկական եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին: Հանդիպում է տեղի ունեցել նաեւ Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: