Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը հունվարի 8-ին հանդիպել է Վատիկանի վարչապետ-պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնի հետ, որը Սուրբ աթոռի հիերարխիայի մեջ պապից հետո երկրորդն է, հաղորդում են ԱԳՆ մամուլի կենտրոնից: Առանձնազրույցի ժամանակ Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններին նվիրված մի շարք հարցեր, մասնավորապես կարդինալ Բերտոնիիՙ Հայաստան նախատեսված առաջիկա այցելության հարցերը: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Սուրբ աթոռում հավատարմագրված դեսպանների հետ հունվարի 7-ին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ դեսպան Է. Նալբանդյանին խնդրել է Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ իր լավագույն բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի ժողովրդին, ՀՀ նախագահին ու Ամենայն հայոց կաթողիկոսին: