«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2008-01-08 | #2, 2008-01-09 | #3, 2008-01-10


ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

Իսպանական Սեւիլիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 232 շախմատիստներ, հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: 5 տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է 4,5 միավոր եւ 2-6-րդ տեղերն է բաժանում Իբրահիմ Խամրակուլովի, Դրագան Պաունովիչի, Վլադիմիր Բուրմակինի եւ Քեւին Սպրագետի հետ:

Մովսիսյանը երեք անընդմեջ հաղթանակներով մեկնարկեցՙ հաջորդաբար պարտության մատնելով Իսմայել Ալշամեարին, Մարգարիտա Կոիմբրային եւ Մարիո Լանզանին: 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Դավորին Կոմջենովիչի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթեց Պեդրո Բարանտեսին: 6-րդ տուրում Կարեն Մովսիսյանը սպիտակներով կմրցի Վլադիմիր Բուրմակինի հետ: Առաջատարը իսպանացի Մանուել Լոպեսն է, որը հաղթանակով ավարտեց անցկացրած բոլոր 5 պարտիաները: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Տեղի կունենա 9 տուր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4