«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2008-01-09 | #3, 2008-01-10 | #4, 2008-01-11


ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

«Ազգը», Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ, այսուհետ իր ընթերցողներին կներկայացնի, թե 2008 թվականին ինչ հիշարժան օրեր, տարեդարձեր, տարելիցներ են լինելու:

Հունվար ամսին լրանում է

- Վահան Թեքեյանի ծննդյան 130-ամյակը (բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ)

- Վահրամ Փափազյանի 120-ամյակը (դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ)

- Վահրամ Թերզիբաշյանի 110-ամյակը (գրականագետ, թատերագետ)

- Գարեգին Արամյանի 100-ամյակը (կինոօպերատոր)

- Մեսրոպ Ճանաշյանի 100-ամյակը (գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ)

- Արշավիր Հակոբյանի 100-ամյակը (պատմաբան)

- Կարպ Խաչվանքյանի 85-ամյակը (ժողովրդական դերասան)

- Հովհաննես Զարդարյանի 90-ամյակը (նկարիչ)

- Խաչատուր Իսկանդարյանի 85-ամյակը (քանդակագործ, նկարիչ)

- Հովհաննես Հովհաննիսյանի 80-ամյակը (քանդակագործ)

- Սեն Արեւշատյանի 80-ամյակը (հայագետ, փիլիսոփա)

- Հովհաննես Մինասյանի 80-ամյակը (նկարիչ)

- Լեւոն Միրիջանյանի 75-ամյակը (բանաստեղծ, գրականագետ)

- Ռուբեն Սանոյանի 75-ամյակը (դրամատուրգ)

- Ռուդոլֆ Ժամհարյանի 70-ամյակը (կինոօպերատոր)

- Ռաֆիկ Հովհաննիսյանի 60-ամյակը (լրագրող, հրապարակախոս, հեռուստամեկնաբան)

- Արթուր Ութմազյանի 60-ամյակը (դերասան)

- Հրանտ Թոխատյանի 50-ամյակը (դերասան)

- Լրանում են նաեւՙ նորվեգացի լեզվաբան, հայագետ Սոֆուս Բուրգեի 175-ամյակը, Մոսկվայում լույս տեսած «Հյուսիսափայլ» ամսագրի առաջին համարի 150 տարին, Ս. Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հրատարակությամբ լույս տեսած «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 165 տարին, հունգարացի բանաստեղծ Շանդոր Պետեֆիի ծննդյան 185-ամյակը, ռուս նկարիչ Վասիլի Սուրիկովի 160-ամյակը, անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի 220-ամյակը, ֆրանսիացի բանաստեղծ եւ քննադատ Շառլ Պերրոյի 380-ամյակը եւ ֆրանսիացի գրողՙ Ստենդալ Անրի Բեյլի 225-ամյակը: Հունվար ամսին նշվում է Բանակի օրը, Վարդանանց օրը, Ս. Սարգսի տոնը: Հունվարի 26-ին ծնվել է Պարույր Սեւակը, ով այժմ կլիներ 84 տարեկան:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4