Կարեն Մովսիսյանը շարունակում է հաջող մրցելույթները Սեւիլիայի շախմատի մրցաշարում: 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթեց Վլադիմիր Բուրմակինին եւ վաստակելով 5,5 միավոր, հավասարվեց իսպանացի Մանուել Լոպեսին: Վերջինս, որ մինչ այդ հաղթանակով էր ավարտել բոլոր պարտիաները, ոչ-ոքի ավարտեց մրցավեճը Իսպանիան ներկայացնող ուզբեկ գրոսմայստեր Իբրահիմ Խամրակուլովի հետ: Այսպիսով, 6 տուրից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: 8 շախմատիստ 5 միավորով հետապնդում են առաջատարներին:
7-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցը կլինի իսպանացի Լոպեսը: Այդ մրցախաղի արդյունքը շատ բանով կկանխորոշի հաղթողի հարցը: 5 միավոր ունեցող շախմատիստներն էլ կմրցեն միմյանց հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ