«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ` ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ

Ինչպես ամեն տարի, 2008-ի նախաշեմին էլ «Ազգի» խմբագրությունը դիմավորեց ամանորյա եւ Սուրբ Ծննդի բազմաթիվ շնորհավորանքներով: Եվ ավանդաբար մենք էլ մեր շնորհակալական գիրն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր հիշել եւ մաղթանքներ են հղել խմբագրակազմին, իհարկեՙ մեր այն գիտակցումով, որ տարվա (կյանքի) բարեբախտությունը կախված է մեզանից, մեր մտածելակերպից ու գործելակերպից: Շնորհավորանքները, որպես կանոն, ընդհանուր բնույթ են կրում եւ դրանց անդրադառնալիս, բնականաբար, ուշադրություն գրավել կարող է միայն պարզ մի բան` բացիկների տեսքը, որոնց մեջ առանձնանում են ձեռարվեստի գեղեցիկ մտահղացումներով շնորհավորական թղթիկները, ինչպես «Զատիկ» մանկատան երեխաների, «Օրրանի» սաների ձեռքի` նախշազարդ, ուլունքաշար, ասեղնագործ աշխատանքներով: Նրբագեղությամբ աչքի է ընկնում «Վեմ» ռադիոկայանից ուղարկված շնորհավորականը:

«Ազգը» Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների շնորհավորականներ, նաեւ էլեկտրոնային փոստով ուղարկված, ստացել է բազմաթիվ կազմակերպություններից, անհատներից, պետական կառույցներից:

Շնորհակալությամբ թվարկում ենք բոլորին` Մայր աթոռ Սբ Էջմիածին, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական վարչություն, «Դի Սի Էյ», «Ջեյ Սի Էյ» կազմակերպություն, կրթության եւ գիտության նախարարություն, Կենտրոնական բանկ, «Ինտերնյուս», Վլադիմիր Աղայան, Հայ օգնության ֆոնդ, «Հայռուսգազարդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Շողակաթ» ՀԸ, «Թեքեյան կենտրոն», Էրիկ Չանչուրյան, Վճռաբեկ դատարան, «Աբգարյան» ձեռարվեստի կենտրոն, Ուկրաինայի դեսպանատուն, OSCE, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Հայաստանի ամերիկյան համալսարան, Գերմանիայի դեսպանատուն, «Աշտարակ-կաթ», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամ, Արարատյան հայրապետական թեմ, ԱԺՄ կուսակցություն, Ֆիլիպ Մորիս մենեջմենթ սերվիսիս Բ. Վ. հայաստանյան ներկայացուցչություն, Զարուհի Բարսեղյան, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, bmi ավիաուղիներ, Կրթությամբ զարգացման ակադեմիա, Արա Աբրահամյան, HSBC բանկ, «Երկիր-Մեդիա» ՀԸ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վազգեն Խաչիկյան, Հ1, Աղվան Վարդանյան, Տիգրան Հարությունյան, Քանաքեռ-Զեյթունի համայնքապետ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, «Միժի», ՀՀ կառավարություն, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ, «Կրթություն» շաբաթաթերթ, ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակ, Հանրային ռադիո, Հայկական ակնաբուժության նախագիծ, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ, Ցեղասպանության թանգարան, «Պրեսս Ատտաշե», Grant Thornton Amyot, Ազգային գրադարան, Հայ ավետարանչական ընկերություն, «Արդշինինվեստբանկ», «Նոյյան տապան», «Վեմ» ռադիոկայան, ՀՀ հանրային ծառայությունները կառավարող հանձնաժողով, ՀՀ-ում Կորեայի պատվավոր հյուպատոս Արմեն Աբրահամյան, Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայությունների իրավաբանական անձանց միություն, Ժուռնալիստների միություն, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյան, Երեւանի քաղաքապետարան, ռազմական ոստիկանություն, Գնահատման եւ տեստավորման կենտրոն, Five stars Travel, ՀՔԴՄ կուսակցություն, SILC group, «Երեւան-ջուր» ընկերություն, «Շուշի վերածնունդ» հիմնադրամ, «Գլոբալ գոլդ» ընկերություն, Եվրոխորհրդի երեւանյան գրասենյակ, Մ. Նահանգների դեսպանություն, Հրանուշ Հակոբյան, «Դիջիթեք», ««Բյուրո Վերիտաս» կազմակերպություններ:

***

Արդեն սովորություն է դարձել խմբագրությունում Նոր տարվա օրերին տեսնել նաեւ օրացույցներ` բազմաոճ ու բազմաբնույթ: Օրացույցն էլ իր մեջ խորհրդանշական մի բան ունի` օրերի պարզ հերթագայության մեջ որեւէ մեկը չի կարող պատկերացնել իրեն սպասվելիքը (աստղագուշակներին զանց ենք առնում): Օրացույցների որոշ հեղինակներ էլ փորձում են գուցե օրերի մեջ թաքնված անակնկալներն ի հայտ բերել, երբ դրանց բացի գեղագիտական բնույթ տալուց, նաեւ ճանաչողական, իմաստային, նույնիսկ զգայական տարրեր են հաղորդում:

Այս տարի մեր ունեցածներից առանձնահատուկ է Թեքեյան մշակութային միության ավանդական «կերպարվեստային» օրացույցըՙ հրատարակված «Տիգրան Մեծ» տպագրատանը: 2008-ի ամիսների էջերը գեղազարդարում է Գեւորգ Եղիազարյանի արվեստը: Գեղանկարիչը վաղուց համբավ ունի միջազգային շուկայում, մասնավորապես ամերիկյան, որի վկայությունը տարիներ շարունակ Վաշինգտոնի Wentworth հայտնի պատկերասրահի հրավերով իր ամենամյա ցուցահանդեսներն են, նյույորքյան Artexpo-ների մասնակցությունը: Օրացույցի վերջին էջը փակվում է նկարչի ստեղծագործական կենսագրության տեղեկությամբ եւ իր արվեստի մասին Սերգեյ Գալստյանի մեկնաբանությամբ:

Եվս մեկ գեղանկարչական օրացույց է հրատարակվել Հովհաննես Զարդարյանի աշխատանքների իլյուստրացիաներով, նկարչի 90-ամյակի առիթով:

Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ էլ պոլիգրաֆիական կատարմամբ, բովանդակալի մտահղացմամբ աչքի է ընկնում Արարատյան հայրապետական թեմի օրացույցը, որը ներկայացնում է հայկական խաչքարային արվեստի բացառիկ նմուշներ:

Օրացույցներ ստացել ենք նաեւ Կենտրոնական բանկից, Գերմանիայի դեսպանատնից, OSCE-ից:

Վերջին պահին ստացանք ՎիվաՍելի շնորհավորանքը, օրացույցները, նկարազարդ 2 ալբոմները:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4