«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ հունվարի 10-ին կյանքի 69-րդ տարում վախճանվել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մկրտիչ Աշոտի Աբրահամյանը: Մկրտիչ Աբրահամյանը ծնվել է 1939-ի դեկտեմբերի 18-ին Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքում: 1958-1992-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` լեյտենանտից հասնելով գեներալ-մայոր զինվորական կոչման: Մ. Աբրահամյանը ՀՀ զինված ուժերում էր 1992-ից` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ. 1992-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, այնուհետեւՙ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2000-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, այնուհետեւՙ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի 1-ին տեղակալ: 2002-ին գեներալ-լեյտենանտ Մ. Աբրահամյանն արձակվել էր ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

Հաղորդվում է, որ գեներալ-լեյտենանտ Մ. Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին, ժամը 17.00-ին` Դեմիրճյանի 31, բն. 20 հասցեում, վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 13-ին, ժամը 12.00-ին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունըՙ նույն օրը, ժամը 14:00-ինՙ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4