Սեւիլիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում կայացավ վճռորոշ հանդիպումներից մեկը առաջատարների միջեւ: Աղյուսակը գլխավորող Կարեն Մովսիսյանը սեւերով շատ կարեւոր հաղթանակ տոնեց իսպանացի Մանուել Լոպեսի նկատմամբ: Այդ հաջողության շնորհիվ հայ գրոսմայստերը 6,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար:
Նախավերջին տուրում Կարենը սեւերով կմրցի 6 միավորով իրեն հետապնդող վրաց շախմատիստ Լեւան Արոշիձեի հետ: Վերջինս 7-րդ տուրում սեւերով պարտության մատնեց Ժոնգ Չհաոյին: 13 շախմատիստ վաստակել է 5,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ