«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ԿԿՆՔՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ըստ «Նովոստի-Ազերբայջանի», ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են, որ մինչեւ փետրվարին նախատեսվող Հայաստանի նախագահական ընտրությունները բանավոր համաձայնություն կկնքվի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի միջեւ: Այս մասին հայտարարել է ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ ՄԽ-ի համանախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկները, որ հակամարտության կողմերին են ներկայացվել Մադրիդում, «դրական են նրանց երկուսի համար»: Ընդ որում, նա ընդգծել է, որ «հակամարտության ոչ մի կողմ չի կարող ստանալ ամբողջությամբ այն ամենը, ինչ նա է ուզում»: Բեռնար Ֆասիեն նաեւ ասել է, որ հունվարի 16-ին ծրագրված է հրադադարի պահպանման մոնիտորինգ անցկացնել կողմերի զինված ուժերի շփման գծում, որին կմասնակցեն եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Այցի ավարտից հետո համանախագահները երեկ ուշ երեկոյան ժամանեցին Երեւան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4