Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը տեղադրվել է նրա նախընտրական կայքէջում: Ծրագրում անդրադարձ կա ղարաբաղյան հիմնախնդրին: Մասնավորապես ըստ ծրագրի, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է հետեւյալ սկզբունքների վրա` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը եւ դրա իրացման համար պայմանների ստեղծումը, ԼՂՀ բնակչության եւ սահմանների անվտանգությունը, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ընդհանուր սահմանի առկայությունը: Նշվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն ուղղվելու է երկրի ու տարածաշրջանի կայունության ապահովմանը եւ հակասությունների հաղթահարմանը: