Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելուց հետո ենթարկվել է ակնաբուժական վիրահատության` աչքի լորձաթաղանդի թեւավոր փառի հեռացման նպատակով: Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքս» գործակալությանն այսօր տեղեկացրել է, որ «նշված հիվանդությունը տեսողության համար խնդիրներ չի առաջացնում»: «Նախագահը ապաքինվել է, շաբաթ երեկոյան վերադարձել է Երեւան եւ շարունակում է աշխատել` առանց օրակարգի փոփոխությունների», նշել է Վիկտոր Սողոմոնյանը: Հաղորդվում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի ընտանիքում ծնվել է երեխա: Նորածնին անվանել են Անի: