Համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը տասնօրյա այցով ժամանել է Հայաստան: Երեկ ակադեմիկոսը ԳԱԱ նախագահությունում հանդիպել է հայ տնտեսագետների, պատմաբանների եվ քաղաքագետների հետ: Աղանբեկյանը խոսել է ինովացիոն քաղաքականության մասին, նշելով, որ անհրաժեշտ է մեծացնել ինովացիոն տեխնոլոգիաների չափաբաժինը համախառն ներքին արդյունքում: Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերինՙ Ա. Աղանբեկյանը հայտնել է, որ պետք է հանդիպի հայ գործարարների հետ, որպեսզի քննարկեն, թե առկա ինվեստիցիաները ինչ գիտատեխնիկական ոլորտներում կարելի է ներդնել: