Մեր թերթի 12 հունվ. 2008-ի մշակութային հավելվածում թույլ է տրվել գրաշարական ցավալի վրիպում. Յուրի Խաչատրյանի «Լուսեղեն ճամփի անցորդը` Զահրատ» նյութում Զահրատի «Բառ բառի քով» գրքի նկարատակի ծանոթագրության մեջ «մեկենասությամբ» բառը ընթերցվել է «մեկնաբանությամբ»: Հետեւաբար այդ տողը պետք է կարդալ` «(Հատորը) լույս է տեսել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի մեկենասությամբ»: