«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ԿԱՆԱՅՔ ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը տղամարդկանց հետ զուգահեռ մեկնարկեց կանանց բարձրագույն խմբի 62-րդ առաջնությունը: Այս անգամ չեմպիոնի տիտղոսը վիճարկողների թվում չեն մեր առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Դա, ինչ խոսք, զգալիորեն նվազեցնում է մրցաշարի նկատմամբ հետաքրքրասիրությունը, սակայն մյուս կողմից էլ ավելի է սրել պայքարը չեմպիոնի կոչման համար:

Առաջին տուրը բավական արդյունավետ էր: Հինգ պարտիաներից չորսում մրցակիցներից մեկն իր օգտին հաղթական միավոր գրանցեց: Աղաբեկյանը հաղթեց Մարիաննա Գասպարյանին, Աղինյանըՙ Խառատյանին: Անդրեասյանն առավելության հասավ Կարապետյանի նկատմամբ, իսկ Նարինե Գասպարյանը հաղթեց Լիլիթ Գալոյանին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Մովսիսյան-Մարտիրոսյան պարտիայում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4