Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի եւ «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանով հետաքրքրվում է Գերմանիայի երկրորդ բունդեսլիգայի մասնակից «Ֆրայբուրգը»: Եվ ահա հայ ֆուտբոլիստը մեկնել է Գերմանիաՙ փորձաշրջանի: Ինչպես տեղեկացնում է գերմանական «Կիկեր» հանդեսը, 24-ամյա Սամվել Մելքոնյանը 3-րդ ֆուտբոլիստն է, որ փորձաշրջան է անցնում գերմանական թիմում: Մինչ այդ, «Ֆրայբուրգում» փորձարկվել էին չեխ Թոմ Յունը եւ գանացի ֆուտբոլիստ Էմանուել Կլոտին: Սակայն թիմի մարզիչները հրաժարվել են նրանց ծառայություններից: Սպասվում է, որ մոտ օրերս Գերմանիա կմեկնի նաեւ Արարատ Առաքելյանը, որը փորձաշրջան կանցնի այդ երկրի թիմերից մեկում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ