Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի ղեկավարությունը տրանսֆերի է հանել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանին: Վերջինս «Խիմկի» էր տեղափոխվել անցած տարվա հունիսին «Կուբանից»: Բացառված չէ, որ 24-ամյա ֆուտբոլիստը կրկին վերադառնա «Կուբան»: Վերջինիս ղեկը ստանձնել է Ալեքսանդր Թարխանովը: «Կուբանը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ