«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


«ԲԱՆԱՆՑԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԿԱԶՄԸ

Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Համագործակցության գավաթի» խաղարկությանը նախապատրաստվող Երեւանի «Բանանցը» մրցաշարից առաջ համալրում է կազմը: Թիմ են հրավիրվել վրացի դարպասապահ Գեորգի Նիկուրաձեն, բուլղարացի կիսապաշտպան Մարկո Մարկովը, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Վերանյանը, ինչպես նաեւ գյումրեցի Կարեն Ալեքսանյանը: Վերջինս վերջին երեք տարիներին հանդես էր գալիս Քիշինեւի «Զիմբրուում»: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մոլդովական ակումբի հետ լրանում էր փետրվարին, սակայն կողմերի համաձայնությամբ այն ժամկետից շուտ չեղյալ է համարվել:

Հիշեցնենք, որ «Բանանցը» Սանկտ Պետերբուրգում իր անդրանիկ հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ: Խմբային մրցաշարում մեր թիմի մրցակիցների թվում են նաեւ Կիեւի «Դինամոն» ու Տաշքենդի «Պախտակորը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4