«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Հայպետհիդրոմետի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանցը տեղեկացրեց, որ «վերջին հինգ օրերին հանրապետությունում դիտվել է բավականին ցածր ջերմային ռեժիմ: Արարատյան դաշտում հունվարի 14-ին գրանցվել է մինչեւ 26 աստիճան ցուրտ: Երեւանի ցածրադիր վայրերում հունվարի 14-ի գիշերը դիտվել է 26 աստիճան ցուրտ, բարձրադիրումՙ 17 աստիճան: Հունվարի 15-ից սիբիրական անտիցիկլոնի ազդեցությունը հանրապետության վրա կթուլանա, որով պայմանավորված հյուսիս-արեւելյան հոսանքները մի փոքր կփոխարինվեն հարավ-արեւելյան հոսանքներով եւ հանրապետություն կներթափանցեն 2-3 աստիճան ավելի բարձր ջերմաստիճան ունեցող տաք հոսանքներ, որով էլ ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Սակայն Արարատյան դաշտում տաք օդի ներխուժումը էական ազդեցություն չի թողնի եւ ջերմաստիճանը կբարձրանա ընդամենը 2 աստիճանով: Հունվարի 15-20-ը հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանըՙ 21-22 աստիճան ցուրտ գիշերային ժամերին, ցերեկըՙ 8-10: Երեւանում գիշերը սպասվում է 21-22, ցերեկըՙ 7-9 աստիճան ցուրտ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4