«Ազգը» 2008 թ. հունվարի 10-ի համարում հրապարակեց Զորի Բալայանի հարցազրույցը, թյուրիմացաբար որպես սկզբնաղբյուր նշելով Hayinfo.ru կայքէջը, որը, ինչպես պարզվում է, նյութը վերցրել էր Haylife.ru-ից: Այդ մասին տեղեկացնում է հարցազրույցը վարած Նատալյա Մոշենսկայան, որ մեր թերթի մշտական ընթերցողներից է: Նա ափսոսանքով նշում է, որ թերթի տպագիր տարբերակում խախտված են նախնական եւ երկրորդային հեղինակային իրավունքները, քանի որ բացակայում են իր անունը (այն առկա է մեր թերթի էլեկտրոնային տարբերակում) եւ Haylife.ru-ի անունը, որի համար իրականացվել էր հարցազրույցը:
Այս կապակցությամբ ենթադրվող համապատասխան ուղղումը կատարելով` թերթի էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներում հաղորդում ենք, որ հարցազրույցը վարել է Նատալյա Մոշենսկայան հատուկ Haylife.ru-ի համար: Միեւնույն ժամանակ հայցում ենք հեղինակի եւ ընթերցողների ներողամտությունը: