Մեծ Բրիտանիայի ամենահայտնի իրավագետներից մեկը` Չերչիլի լորդ, ցմահ բարոն, լորդ Ջոն Հերբերտ Մաքքլասկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական: Հարոլդ Ուլիսոնի կառավարությունում զբաղեցնելով արդարադատության նախարարի պաշտոնը` լորդ Մաքքլասկին վարել է երկրի ամենահայտնի քրեական գործերը: Բարոն Մաքքլասկին դեռեւս երիտասարդ տարիքում Փոլ Մաքքարտնիի դատապաշտպանն էր, երբ «Բիթլզը» գտնվում էր իր փառքի գագաթնակետին: 1974-1979 թթ. լորդ Մաքքլասկին իր մտերիմ ընկերոջ` լեյբորիստների առաջնորդ Ջոն Սմիթի հետ համատեղ մշակել եւ անցկացրել է Շոտլանդիայի ինքնավարության օրենսդրությունը, որ անկյունաքարային հանգրվան է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Վերջին տարիներին լորդ Մաքքլասկին ղեկավարում էր Ջոն Սմիթի հիմնադրամը, որը միջազգային ասպարեզում ամենահայտնի եւ բարձր վարկանիշ ունեցող կառավարման եւ ժողովրդավարական արժեքների տարածման կազմակերպություններից մեկն է: Այս հիմնադրամի շրջանակներում է, որ Չերչիլի լորդը գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան: Լորդ Մաքքլասկին Լորդերի պալատի հայամետ ակտիվ գործիչներից է: 2007-ի աշնանը ՀՀ վճռաբեկ դատարան այցելության ընթացքում դատարանի նախագահի եւ լորդ Մաքքլասկիի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ եւ Մեծ Բրիտանիայի դատական համակարգերի համագործակցության եւ փորձի փոխանակման վերաբերյալ: 2008-ի աշնանն ակնկալվում է Միացյալ Թագավորության վարչապետի խորհրդական լորդ-բարոն Ջոն Մաքքլասկիի հերթական այցը Հայաստան: