«Արմենիա» հեռուստաընկերությանը եւ «Առավոտ» օրաթերթին
2008 թվականի հունվարի 11-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց «Գաֆէսճեանների ու Սարգսյանների «Միությունը» չհաջողվե՞ց» հոդվածը (հեղինակ` Գայանե Սարգսյան), որին հետեւեց «Արմենիա» հեռուստաընկերության եւ նրա համասեփականատեր Բագրատ Սարգսյանի արձագանքը: Վերջինս նաեւ հայտնեց ընդդեմ «Առավոտի» դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը մտահոգված է երկու լրատվամիջոցների (որոնցից մեկը` «Առավոտ» օրաթերթը ինքնակարգավորման գործընթացի մասնակից է) միջեւ կոնֆլիկտով: Նկատի ունենալով, որ խնդիրը դատական ատյաններ տեղափոխելը կարող է մեծ վնաս հասցնել լրատվամիջոցների հեղինակությանը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը կոչ է անում «Արմենիա» հեռուստաընկերությանը` ձեռնպահ մնալ դրանից եւ թնջուկը լուծել բանակցությունների միջոցով, իսկ «Առավոտ» օրաթերթին` պատրաստակամ լինել գնալու նման բանակցությունների:
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը անհրաժեշտության դեպքում պատրաստ է դառնալ հակասություններն արտադատական կարգով հարթելու միջնորդը:
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամներ`
Աստղիկ Գեւորգյան
Լեւոն Բարսեղյան
Էմանուիլ Մկրտչյան
Մեսրոպ Մովսիսյան
Բորիս Նավասարդյան
Լիլիթ Սիմոնյան
Հակոբ Ավետիքյան
15.01.2008 թ.