Արդեն հայտնի է, որ այս տարի Հայաստանում կհայտնվի բջջային կապի երրորդ օպերատորը: Ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է, որ այդ տեղի համար պայքարի ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը: Չնայած վերջինս հրաժարվում է մեկնաբանել նման տեղեկատվությունը, սակայն ռուսական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ «Մեգաֆոնը» ուսումնասիրում է հայկական շուկա թափանցելու հնարավորությունները: