ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 14-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի սրահներից մեկում բացվել է «Հայաստանը լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը: Ներկայացված են Հայաստանի պատմամշակութային կոթողները եւ տեսարժան վայրերը, անկախության տարիներին, ինչպես նաեւ դրան նախորդած նշանակալից իրադարձություններ (Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում) եւ երկրի առօրյա կյանքից հատկանշական դրվագներ պատկերող ավելի քան 60 լուսանկարներ: Հաղորդվում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի դեսպանության եւ բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական խմբի (BAAPPG) կողմից: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 17-ը: