«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2008-01-15 | #7, 2008-01-16 | #8, 2008-01-17


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ԵՎ... ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 20-ին արդեն երկրորդ անգամ երդմնառության արարողության հիմնական «զեկուցողը» Թբիլիսիում կլինի նախագահ հայտարարված Միխեիլ Սաակաշվիլին: Արարողության հրավիրյալները բազմաթիվ են, բայց նշենք, որ Վրաստանում Ռուսաստանի դեսպանի հավաստմամբ, Սաակաշվիլու հրապարակային խոստումներին ներկա կլինի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանը կներկայացնի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, իսկ մեր մյուս հարեւան երկրից երդմնառությանը չի մասնակցի Սաակաշվիլու մտերիմ համարվող Իլհամ Ալիեւը: Թե այս առնչությամբ ինչ մտադրություններ ունի Վրաստանի վերջին ժամանակների եւս մեկ մտերիմ դարձած Թուրքիան, դեռ պարզ չէ: Դրա փոխարեն, Էստոնիայի նախագահն արդեն իսկ տեղեկացրել է, որ ներկա կլինի արարողությանը:

Ամեն դեպքում, վրաց ընդդիմությունն էլ կարծես չի պատրաստվում անմասն մնալ այդպիսի հանդիսությունից: Միասնական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե թույլ չեն տա «իշխանությունը զավթած Սաակաշվիլուն» հանգիստ միջոցառում իրականացնել, մասնավորապես, դուրս կգան հանրահավաքի:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4