Վրաստանում հունվարի 5-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու, օլիգարխ, ընդդիմության հիմնական ֆինանսական հովանավոր Բադրի Պատարկացիշվիլու առնչությամբ վրացական իշխանությունները հետախուզում են հայտարարել, երբ հունվարի 15-ին Թբիլիսիի դատարանը երկամսյա նախնական կալանք է սահմանել Պատարկացիշվիլու հանդեպ: Նրան մեղադրում են բռնի կերպով սահմանադրական կարգի զավթման, քաղաքական պաշտոնյայի վրա հարձակման փորձի եւ ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ:
Ա. Հ.