Երեւանի քաղաքապետարանը երեկ տարածած հաղորդագրությամբ, դիմելով բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին, հորդորում է ձեռնպահ մնալ Երեւանի կենտրոնական փողոցներում եւ հիմնական մայրուղիներում երթեր կազմակերպելուց: Իր կոչը քաղաքապետարանը մեկնաբանել է Երեւանի փողոցների, խաչմերուկների եւ տրանսպորտային հանգույցների խիստ ծանրաբեռնվածությամբ եւ եղանակային պայմաններով: Քաղաքապետարանը ընդգծել է, որ սա կարեւոր է քաղաքացիների ազատ տեղաշարժը, տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը ապահովելու, ինչպես նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով:
Վստահ ենք, որ քաղաքապետարանի այս հաղորդագրությունը կհանդիպի լուրջ դժգոհությունների:
Գ. Գ.