ՍԴ հնչակյան կուսակցության Կիպրոսի վարիչ մարմնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է գործող նախագահ Թասոս Պապադոպուլոսի թեկնածությունը: Նշվում է, որ նման դիրքորոշման պատճառը թեկնածուի կողմից Կիպրոս-Հայաստան կապերի ամրապնդման ջանքերն են, հայ համայնքի հանդեպ տածած վերաբերմունքը եւ միջազգային ասպարեզում նրա ունեցած հեղինակությունը: