Դատախազութան համակարգում ստեղծված հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 9-րդ բաժնի պետ Արմեն Օհանյանինՙ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նախաքննության տվյալներով, դեկտեմբերի 27-ին Օհանյանը Երեւանի Արհեստավորների փողոցի թ. 117 տան մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով առեւտրով զբաղվող անձանց եւ գնորդների նկատմամբ, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի զենքի գործադրմամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է թիվ 117 տան բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ: Տուժողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: