«Շարունակվում են ավելի մեծ թվով եւ ավելի երկար ժամանակահատվածներով արական սեռին պատկանող երիտասարդ Եհովայի վկաների բանտարկությունները, քանի որ նրանց հավատքն արգելում է զինվորական ծառայություն անցնել», ասել է Հայաստանում «Amnesty International»-ի հետազոտող Լորենս Բրոերսը` հավելելով, թե «քանի որ Հայաստանում ներկայումս չկա հիրավի քաղաքացիական որեւէ այլընտրանքային ծառայություն, «Amnesty International»-ը նրանց համարում է խղճի բանտարկյալներ եւ կոչ անում անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակել»: Ըստ կազմակերպության զեկույցի` Հայաստանում 9 հազ. Եհովայի վկա կա, որից 82-ը բանտարկված է 2007-ի սեպտեմբերի 26-ի դրությամբ: Մեր կողմից հիշեցնենք, որ արդեն մի քանի տարուց ի վեր նման դեպքերի համար կա այլընտրանքային ծառայություն: