«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2008-01-15 | #7, 2008-01-16 | #8, 2008-01-17


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջըՙ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Տուրն անհաջող էր միանձնյա առաջատար Տիգրան Պետրոսյանի համար: Նա անդրանիկ պարտությունը կրեց Կարեն Ասրյանի հետ մրցավեճում: Չնայած անհաջողությանը, Տիգրանը 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Սակայն այժմ նա զգում է հետապնդողների շնչառությունը:

Առաջատարին ընդհուպ մոտեցավ Սմբատ Լպուտյանը, որը վերջին տուրերում վերելքով է հանդես գալիս: Մրցաշարի ամենափորձառու մասնակիցը 3-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Լեւոն Բաբուջյանի նկատմամբ: Սմբատը վաստակեց 5,5 միավոր: Նրան կես միավորով զիջող Սամվել Տեր-Սահակյանը սեւերով պարտության մատնեց Արտաշես Մինասյանին:

Առայժմ առանց ոչ-ոքիների է խաղում Տիգրան Քոթանջյանը, որը հաղթեց Աշոտ Անաստասյանին: Քոթանջյանը Ասրյանի ու Արտաշես Մինասյանի հետ վաստակել է 4 միավոր: 4,5 միավոր ունի Արա Մինասյանը, որը հաշտություն կնքեց Անդրեասյանի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Նալբանդյան-Եղիազարյան պարտիայում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4