Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բանանցի» եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը փորձաշրջանի է մեկնել Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայում հանդես եկող «Ֆրայբուրգ» ակումբ: Ըստ ակումբի ինտերնետային կայքէջի, Մելքոնյանն Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ֆրայբուրգի» կազմում արդեն մասնակցել է մի շարք պարապմունքների: Ակումբի մարզական տնօրեն Դիկ Դուֆները նշել է, որ իրենք մտադիր են հանգամանորեն ուսումնասիրել հայ ֆուտբոլիստին, առանց շտապելու ծանոթանալ նրա խաղային որակներին, որից հետո միայն որոշում կկայացնեն պայմանագրի կնքման հարցում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ